Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը դիտարկել է Գորիսում ընթացող  սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը դիտարկել է Գորիսում ընթացող սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները 31.10.2025

  Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է Գորիսում 2025թ․ ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, որոնցով ներհամայնքային ճանապարհներ են բարեկարգվում։ ---------------------------------------------- Բակունցի փողոցի հիմնանորոգում․ ծրագրի արժեքը՝ 450 մլն դրամ, որի մեջ պետական մասնաբաժինը՝ 55 տոկոս։ Կատարվել է աշխատանքների ընդհանուր ծավալի 55 տոկոսը։ Կապալառու՝...

Այց Կապան քաղաքի Բարաբաթում, Կավարտ, Աշոտավան թաղամասեր

Այց Կապան քաղաքի Բարաբաթում, Կավարտ, Աշոտավան թաղամասեր 29.10.2025

  Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անցած շաբաթ համայնքում շրջայցի շրջանակում եղել է Կապան քաղաքի Բարաբաթում, Կավարտ, Աշոտավան թաղամասերում։ Բարաբաթումի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի այցից հետո մարզպետը հանդիպել է թաղամասի բնակիչներին, այցելել Հ․ Ոսկանյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց, Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ի մասնաճյուղ (Բարաբաթում)։ Դպրոցում 20 կՎտ հզորությամբ արևային կայան է տեղադրվել մարզպետի աշխատակազմի և UN WFP-ի համագործակցությամբ։ Մարզպետն այցելել է Կապանի թիվ 11(Կավարտ) միջնակարգ...

Առաջին անգամ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարի մարզային փուլը

Առաջին անգամ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարի մարզային փուլը 29.10.2025

  Հոկտեմբերի 28-ին առաջին անգամ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարի մարզային փուլը, որում ուժերը չափեցին հայտագրված 13 դպրոցների 88 աշակերտ՝ մարզի բոլոր համայնքներից։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներից երկու տարիքային խմբով կազմված թիմերը (4 աղջիկ, 4 տղա) կներկայացնեն Սյունիքը մրցաշարի հանրապետական փուլում, որը կկայանա Ծաղկաձորում նոյեմբերի 22-23-ը: Մրցաշարի նպատակն է մասսայականացնել լող մարզաձևը ՀՀ-ում, դպրոցահասակների մեջ արմատավորել...

ԱՅՑ ԲԱՂԱԲՈՒՐՋ ԵՎ ՎԱՉԱԳԱՆ

ԱՅՑ ԲԱՂԱԲՈՒՐՋ ԵՎ ՎԱՉԱԳԱՆ 27.10.2025

  Անցած շաբաթ Կապան համայնքում հերթական շրջայցի օրերից մեկը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն սկսեց Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկադրումով։ Դեպի Բաղաբուրջ ճանապարհին դիտարկվել է «Ազատամարտիկների փողոցից Բաղաբուրջի հուշահամալիր տանող ճանապարհի, հուշահամալիրից Բաղաբուրջ թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը։ Ծրագրի արժեքը՝ 175,21 մլն դրամ, որում ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 60% կամ 105,12 մլն դրամ։ Օրվա ընթացքում մարզպետը շրջայցի...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ 25.10.2025

  Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Սուրեն Քեսեջյանը հոկտեմբերի 24-ին ընդունել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության փոխդեսպան, խորհրդական Յոկո Անազավային և երկրորդ քարտուղար Մեգումի Ջիմբոյին։ Նրանք շնորհակալություն են հայտնել տիկին փոխդեսպանին՝ նախօրեին Կապանում կայացած Ճապոնական ֆիլմերի փառատոնի կապակցությամբ ու պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը մշակութային, կրթական և այլ ծրագրերի համատեքստում։ Հայկ Հարությունյանը խնդրել է նաև...

Մարզպետը հյուրընկալել է Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք-բոքսինգի մարզական ակումբին

Մարզպետը հյուրընկալել է Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք-բոքսինգի մարզական ակումբին 25.10.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հյուրընկալել է Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք-բոքսինգի մարզական ակումբի՝ 2022-2025 թվականներին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ նվաճած սաներին և ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիայի վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանին, Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիայի վաստակավոր մարզիչ, փոխնագահ Վիկտոր Խաչատրյանին։ Մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-08 17:40:43