Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ՝ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ 18.05.2025
Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ մայիսի 17-ին Կապանի երկրագիտական թանգարանը ևս միացել էր «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ու հանդես եկել բազմաբովանդակ նախաձեռնություններով։ մ իջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը շնորհավորեց ներկաներին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, կարևորեց այն աշխատանքը, որ անում է Կապանի երկրագիտականը, այն առաջընթացը, նորարար...

Այսօր կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցեցին Սյունիքի 42 դպրոցների թիմեր (115 աշակերտ)` երկու տարիքային խմբով՝ 7-9-րդ դասարանցիներ և 10-12-րդ դասարանցիներ։ Մրցաշարի անցկացմանը հետևում էր մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Առաջին տարիքային խմբի դպրոցական թիմում ընդգրկված են մեկ տղա և մեկ աղջիկ, 2-րդ տարիքային խմբում՝ երկու տղա և երկու աղջիկ։ Մասնակիցները Կապան համայնքի տարածքում հեծանիվով...

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 70 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԼՈՒԾՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՍԶՆԱԿ ԳՅՈՒՂԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 15.05.2025
ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով աշխատանքներ են ընթանում Կապան համայնքի Սզնակ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է, որի մեջ 140 միլիոնը պետբյուջեից ֆինանսավորման մասնաբաժինն է։ Այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների մոտ 90%-ը։ ----------------------------------------------------------- Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը երեկ տեղում դիտարկել է մինչ...

ԱՅՑ ՄԱՐԶԻ ՄՓՄՁ-ՆԵՐԻՆ 15.05.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանն ու Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ներկայացուցիչները «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» ծրագրի համատեքստում այցելություններ են կատարարել մարզի միկրո, փոքր ու միջին ձեռնարկություններ։ Այցերը նախաձեռնվել են ՄՓՄՁ-ներին ու նրանց հնարավորություններին ծանոթանալու, բիզնես միջավայրի բարելավման ու մասնավոր...

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ 14.05.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ դիտարկել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատության կառուցման ընթացքը։ Նոր ՆՈՒՀ-ը կառուցվում է 120 երեխայի համար՝ նախկին մանկապարտեզի տարածքում։ Այս պահին կատարվել է նախատեսվող շինաշխատանքների մոտ 40 տոկոսը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 544 միլիոն դրամ է, որի 80 տոկոսը հատկացվում է ՀՀ...

Մարզական վարկանիշավորման 2024 թ. արդյունքներով Սյունիքը երկրորդն է 12.05.2025
ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետների աշխատակազմերից և Երևանի քաղաքապետարանից: 2024 թվականի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել...