Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի լավագույն ուսանողները ստացան անվանական կրթաթոշակ 21.03.2018
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ: Մարզի ղեկավարը մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող 30 ուսանողի հանձնել է Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ: Վահե Հակոբյանը շնորհավորել է պարգևատրվածներին և կրկին վերահաստատել մարզպետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու լավագույն ուսանողներին ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ հետագայում մարզում աշխատանքով ապահովելու հարցում: Մարզի ղեկավարը նաև ընդգծեց,...

Վահե Հակոբյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն 19.03.2018
Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Հանդիպմանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները Սյունիքի մարզպետին տեղեկատվություն ներակայցրեցին իրենց ստորաբաժանումներում իրականացվելիք աշխատանքների, նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքի ու առաջիկա անելիքների վերաբերյալ: Վահե Հակոբյանը խորհրդակցության...

Մարզի լավագույն ուսանողները պարգևատրվեցին Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակով (տեսանյութ) 11.03.2018
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Գորիսի պետական համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող 55 ուսանողի հանձնել է արդեն ավանդական դարձած <<Ռոբերտ Էջանանցու>> անվան կրթաթոշակ: Մարզի ղեկավարը շնորհավորել է պարգևատրվածներին և նշել, որ այս կրթաթոշակը նպատակ ունի խթանել սովորելու ձգտումը, բարելավել կրթության որակը: Վահե Հակոբյանն ուրախությամբ ընդգծեց այն փաստը, որ նախորդ տարվա համեմատ այս տարի կրթաթոշակ ստացողների թիվն ավելացել է: Ուսանողները իրենց հերթին շնորհակալություն...
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել է Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Սյունիքի մարզի 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 275.04 մլրդ դրամ, գյուղատնտեսականինը՝ 62,1 մլրդ դրամ, շինարարությանը 18.08 մլրդ դրամ, մանրածախ ապրանքաշրջանառությանը՝ 19.4 մլրդ դրամ,...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ 08.03.2018
Սիրելի՛ հայուհիներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս տոնի կապակցությամբ։ Անուրանալի է ձեր ավանդը մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Այսօր պարզապես առիթ է ևս մեկ անգամ բոլորիդ ասելու՝ շնորհակալություն։ Կյանքի հորձանուտում, հաճախ արժանվույն չեն գնահատվում բոլոր նրանք, ովքեր իսկապես արժանի են մեծարանքի։ Հավատացնում եմ, որ արվելու է ամեն ինչ, որ ձեզ զգաք մեր երկրի լիիրավ քաղաքացի ու անմասն չմնաք հայրենիքաստեղծ գործընթացից։ Գեղեցիկը գնահատելու համար պաշտոնական օրեր չպետք...
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2018 թվականի փետրվար ամսին կատարած աշխատանքների մասին. 1. Ընտանեկան նպաստ են ստացել 2290 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ են ստացել 1008 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 170 ընտանիքի, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 10 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն չի տրվել, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 15 քաղաքացու, 8....


