Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի թիմը մասնակցեց "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին 01.10.2012

Սեպտեմբերի 28-30-ին Ծաղկաձորում տեղի ունեցան «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ 4-րդ փուլը, որին ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի և սպորտի գործիչներ: «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում էին ՀՀ մարզային փուլերում...

Սյունիքի մարզպետը մասնակցեց "Գորիսյան օրեր" ամենամյա տոնակատարությանը 29.09.2012

«Գորիսյան օրեր» ամենամյա տոնակատարությունն այս տարի նշվեց սեպտեմբերի 29-ին` Վիեն-Գորիս քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակին նվիրված համաքաղաքային միջոցառման հետ միասին: Տոնակատարությանը մասնակցելու համար սեպտեմբերի 29-ին հարյուրավոր հյուրեր էին ժամանել Գորիս ոչ միայն հանրապետության մյուս մարզերից ու մայրաքաղաքից, այլև Ֆրանսիայից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից: Մասնավորապես Գորիսում էր Վիենի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Ժակ Ղոմիլիենի գլխավորությամբ,...

Կապանը ևս միացավ "Եվրոպական ժառանգության օրեր"-ին 29.09.2012

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 29-ին Կապանի միակ երկրագիտական թանգարանում կազմակերպվել էր ցուցադրություն, որը կրում է «Վահանավանք-1100» խորագիրը: Նախաձեռնությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ինն էր: Ցուցադրությանը ներկայացվել էին արխիվային նյութեր, որոնք պատմում էին Վահանավանքի վերջին տարիների ուսումնասիրությունների ու վերականգնման գործընթացի մասին:...

Տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը 28.09.2012

Սեպտեմբերի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներկայացուցիչը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին Սյունիքի մարզի համայնքների բյուջեների...

Սյունիքի մարզ են ժամանել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությունը 27.09.2012

Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությունը Փալիբար քաղաքի ղեկավար Աբդուլահ Ասղարփուրի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ին Գորիսում հանդիպում ունեցան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Քննարկումներ են անցկացվել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ու գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների ներկայացուցիչների, Կապանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ֆերմերների, գյուղատնտեսական...

Դասընթացներ Սյունիքի համայնքներում` ՏԻՄ-երի գիտելիքների ու հմտությունների բարելավման նպատակով 26.09.2012

Տեղեկատվական համակարգի ներդրման և շահագործման, հաշվետվությունների գեներացման և ապահովման գործառույթների պատշաճ իրականացման նպատակով Սյունիքի մարզի գյուղական համայնքներում անցկացվում են ՏԻՄ-երի գիտելիքների ու հմտությունների բարելավաման դասընթացներ: Իրականացվող նախաձեռնությունը անցած տարվա սեպտեմբերից Սյունիքում մեկնարկած Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացման ծրագիր Սյունիքի մարզում» ծրագրի երրորդ փուլի`...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28