Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԺԱՅՌԱԲԵԿՈՐԱՅԻՆ ՍՈՂԱՆՔ ԾԱՎ-ՇԻՇԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ 09.12.2014
Դեկտեմբերի 6-ին Մ-17 միջպետական նշանակության Ծավ-Շիշկերտ ճանապարհը անանցանելի էր դարձել ճանապարհի 3-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած ժայռաբեկորային մեծ սողանքի հետևանքով: Հսկայական ժայռաբեկորների առկայության պայմաններում տեղի առկա միջոցներով հնարավոր չի եղել քարամաքրման և հողահեռացման աշխատանքների իրականացումը:

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 08.12.2014
2014 թվականի դետեմբերի 6-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալը, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ և քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ:

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 04.12.2014
Հոկտեմբերի 3-ին ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ, մասնակցեց Կապանի բժշկական կենտրոնի մանակական բաժանմունքում կազմակերպված տոնական ընդունելությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ բրիտանահայ բարերար Կարո Պերպերյանի, որը մոտ 8 մլն դրամի բժշկական և օժանդակ գույք է նվիրաբերել կենտրոնի մանակական բաժանմունքին, այդ թվում` բազմաֆունկցիոնալ մահճակալներ, անկողիններ, սառնարաններ, կշեռք, հեռուստացույցներ և այլն:

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ 28.11.2014
Նոյեմբերի 27-ին <<Մալաթիա>> բժշկական կենտրոնում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ենթարկվել է հերթական պրոֆիլակտիկ բժշկական զննման: Մարզպետի առողջությունը լավ է և հետազոտության արդյունքում առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել: Սուրիկ Խաչատրյանը առողջ է և զբաղված է պաշտոնական պարտականությունների կատարմամբ:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 28.11.2014
Նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 50 քաղաքացի:
ՀԵՐՔՈՒՄ՝ <<News.am>> ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԷՋԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 28.11.2014
Ձեր կայքէջում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե > բժշկական կենտրոնում կադրային ջարդ է սկսվել հոդվածը մտացածին է, բամբասանքների մակարդակի : > ՓԲԸ-ն ինքնուրույն է վարում իր կադրային քաղաքականությունը՝ ելնելով իր խնդիրների արդյունավետ իրականացման պահանջներից:


