Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն 04.10.2012

2012թ. հոկտեմբերի 4-ին Կապանի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեց 8 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր ութ քաղաքացի: Դրամական օգնության ութ դիմումներից 7-ին տրվել է դրական լուծում, մեկը ներկայացվել է ուսումնասիրման:

Սյունիքի մարզպետը ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին 02.10.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին ընդունեց երկօրյա ճանաչողական այցով Սյունիքի մարզում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Ողջունելով դեսպանին, մարզպետը խոսել է հայ–արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակի մասին` ներկայացրել մարզի զարգացման հեռանկարները: Հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետը որոշ դրվագներ ներկայացրեց Սյունիքի պատմությունից: Խոսելով Արգենտինայի և Սյունիքի մարզի...

Սյունիքի թիմը մասնակցեց "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին 01.10.2012

Սեպտեմբերի 28-30-ին Ծաղկաձորում տեղի ունեցան «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ 4-րդ փուլը, որին ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի և սպորտի գործիչներ: «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում էին ՀՀ մարզային փուլերում...

Սյունիքի մարզպետը մասնակցեց "Գորիսյան օրեր" ամենամյա տոնակատարությանը 29.09.2012

«Գորիսյան օրեր» ամենամյա տոնակատարությունն այս տարի նշվեց սեպտեմբերի 29-ին` Վիեն-Գորիս քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակին նվիրված համաքաղաքային միջոցառման հետ միասին: Տոնակատարությանը մասնակցելու համար սեպտեմբերի 29-ին հարյուրավոր հյուրեր էին ժամանել Գորիս ոչ միայն հանրապետության մյուս մարզերից ու մայրաքաղաքից, այլև Ֆրանսիայից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից: Մասնավորապես Գորիսում էր Վիենի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Ժակ Ղոմիլիենի գլխավորությամբ,...

Կապանը ևս միացավ "Եվրոպական ժառանգության օրեր"-ին 29.09.2012

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 29-ին Կապանի միակ երկրագիտական թանգարանում կազմակերպվել էր ցուցադրություն, որը կրում է «Վահանավանք-1100» խորագիրը: Նախաձեռնությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ինն էր: Ցուցադրությանը ներկայացվել էին արխիվային նյութեր, որոնք պատմում էին Վահանավանքի վերջին տարիների ուսումնասիրությունների ու վերականգնման գործընթացի մասին:...

Տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը 28.09.2012

Սեպտեմբերի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներկայացուցիչը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին Սյունիքի մարզի համայնքների բյուջեների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36