Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Վահե Հակոբյանն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ 16.01.2014

Այսօր տեղի է ունեցել Գորիսի պետական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստի օրակարգային առաջին հարցը բուհի խորհրդի նախագահի ընտրությունն էր: Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդի 24 անդամները միաձայն քվեարկեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի օգտին: Հիշեցնենք, որ խորհրդի նախկին նախագահը Սուրիկ Խաչատրյանն էր: Ընտրվելուց հետո Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարցազրույցը <<Առավոտ>> օրաթերթին 2014 թվականի հունվարի 15-ին 15.01.2014

-Պարոն Հակոբյան արդեն 6 ամիս է ղեկավարում եք Սյունիքի մարզպետի պաշտոնը: Ինչպիսի՞ Սյունիք եք «ժառանգել» 6 ամիս առաջ: - Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ վերջին տարիներին մարզում էական ծրագրեր են իրականացվել՝ ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ՝ առողջապահության: Բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ եւս էական աշխատանքներ են իրականացվել պետության կողմից: Մենք քաջատեղյակ ենք տարիներ շարունակ բարձրացվող հիմնախնդիրներին ու մեր քայլերը միտված են դրանք աստիճանաբար լուծելուն:...

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը հանդիպեց Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ 14.01.2014

Ընթացիկ տարվա ծրագրերին ծանոթացնելու, առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիները գտնելու նպատակով Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի և աշխատակիցների հետ հանդիպեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը: Խոսելով մարզի առողջապահական հիմնարկների մասին՝ վարչության պետը նշեց, որ մարզի գրեթե բոլոր տարածաշրջանների առողջապահական կենտրոնները  արդիականացված են, կամ՝ գտնվում են ընթացքի մեջ: Իսկ Սիսիանի բժշկական...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 28.12.2013

Սիրելիՙ սյունեցիներ, Թանկագիՙն հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ավարտվում է 2013 թվականը, իր հետ շրջելով նաև Սյունյաց աշխարհի տարեգրության ևս մեկ էջ: Սովորաբար տարեմուտին մեզնից յուրաքանչյուրն ի մի է բերում արվածն ու չարվածը, ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրում նոր անելիքներ ու նպատակներ: Անցնող տարում ևս մեզ հաջողվեց տեսանելի ձեռքբերումներ և հաջողություններ արձանագրել Սյունյաց մարզի կայուն զարգացման գործում, սակայն այսօր էլ մարզում...

Կայացավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը

Կայացավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը 20.12.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը,ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ: Մարզում իրականացված աշնան գյուղատնտեսական...

Պարգևատրվեցին սոցիալական ծառայության աշխատողները 19.12.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի որոշմամբ սոցիալական ծառայության ոլորտում երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև սոցիալական ծառայությունների կազմավորման 20-ամյակի կապակցությամբ մարզի սոցիալական ծառայությունների 7 աշխատողներ պարգևատրվեցին շնորհակալագրերով: Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանը մարզպետի անունից հանդիսավորությամբ հանձնեց շնորհակալագրերը: Ռ. Ղազարյանը շնորհավորելով ներկաներին՝ իր խոսքում մասնավորապես կարևորեց սոցիալական ոլորտի աշխատողների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-13 16:52:17