Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԵՐՔՈՒՄ՝ <<Hayeli.am>> ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 25.11.2014
> էլեկտրոնային կայքում սույն թվականի նոյեմբերի 24-ին հրատարակված տեղեկություններն այն մասին, թե >, հավելելով, որ >, ապատեղեկատվություն է:
Հայկ Ալումյանը, անդրադառնալով մարզպետի պաշտոնամուտի արարողության տեսաձայնագրությանը, հայտնել է տեսակետ այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել >: Նման մեկնաբանությունը պարզ ու նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որի նպատակն է ձևավորել մասնագիտական գործունեությանը ծառայող հասարակական կարծիք:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՅՐՎԱԾ ՏՈՒՆԸ 25.11.2014
Նոյեմբերի 11-ին Կապանի տարածաշրջանի Վերին Վարդավան գյուղում ամբողջովին այրվել էր Մեսրոպյանների տունն ու ողջ ունեցվածքը: Վեց հոգանոց ընտանիքը հայտնվել էր սոցիալապես ծանր վիճակում: Ընտանիքի հայրը` Վարուժան Մեսրոպյանը, նոյեմբերի 12-ին դիմել էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին օգնության խնդրանքով: Մարզպետն իր անձնական միջոցներից հատկացրել էր 500.000 դրամ և հանձնարարել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Ռազմիկ Ավետիսյանին հետևել, որպեսզի սեղմ ժամկետներում կատարվեն տան վերանորոգման աշխատանքները:
Նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընդունել է Սյունիքի մարզի <<Գարեգին Նժդեհ>> ակումբի նախագահ Սարմեն Սարգսյանին, մարզիչ Արամ Սարգսյանին, ակումբի մարզիկներին, որոնք նոյեմբերի 15-ին և 16-ին մասնակցել էին Դավիթ Պետրոսյանին նվիրված հանրապետական 5-րդ մրցաշարին: Մրցաշարի 10 մարզիկներ վերադարձել են 6 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով: Մարզիչ Արամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ս.Խաչատրյանից, իրենց սատարելու համար: Մարզպետը շնորհավորեց մարզչին և...
Նոյեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցեց Մեղրիի տարածաշրջանի Ագարակ քաղաքային համայնքի > հոբելյանական միջոցառմանը: Տոնին ներկա էին Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության, Մեղրիի սահմանապահ զորքերի ստորաբաժանման հրամկազմի ներկայացուցիչներ, հյուրեր:



