Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Կապանի տարածաշրջանում 26.03.2012

2012թ. մարտի 26-ին Կապանի տարածաշրջանում, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 63 քաղաքացի, մասնակցեց 59-ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 45, աշխատանքի տեղավորման՝ 6, նպաստի վերականգնման՝ 1, բնակարան հատկացնելու՝ 1, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու՝1, բնակարանի գազաֆիկացման՝ 1, տանիքի վերանորոգման՝ 1, խանութ կառուցելու համար տարածք հատկացնելու՝ 1, հողի...

Տեղեկատվական ցուցատախտակներ` Սյունիքի համայնքներում 26.03.2012

"Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Տեղեկատվության մատչելիությունը համայնքային մասնակցության համար» ծրագրով Սյունիքի Կապան և Գորիս քաղաքներում տեղադրվել են 7-ական, Քարահունջ և Շինուհայր գյուղերում` 3-ական տեղեկատվական ցուցատախտակներ։ Ծրագիրը, որի նպատակը համայնքին առնչվող պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների մասին բնակչության իրազեկումն է, իրականացվում է "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի կողմից։...

Մարզի դպրոցներում մեկնարկել են գարնանային արձակուրդները 19.03.2012

Սյունիքի մարզում գործող բոլոր 114 հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից մեկնարկել են գարնանային արձակուրդները։ Մարզի դպրոցներում ուսումնական պրոցեսը կվերսկսվի նախատեսված ժամկետում` մարտի 25-ին, իսկ առաջին դասարանցիների համար` ապրիլի 2-ին։

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցի սյունեցի 96 աշակերտ 15.03.2012

Կապանի թիվ 9 և Գորիսի թիվ 3 դպրոցներում 15 առարկայից փետրվարի 25-ից մարտի 14-ն անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին Սյունիքում մասնակցել է 551 աշակերտ, որոնցից 96-ը զբաղեցնելով առաջին և երկրորդ տեղեր, իրավունք են ստացել մայրաքաղաքում մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին։ Օլիմպիադայի մարզային փուլը կազմակերպեցին և անցկացրեցին ՀՀ Սյունիքի մարզպետի որոմամբ ստեղծված կազմկոմիտեն և առարկայական հանձնաժողովները։ Մրցանակային տեղերը հիմնականում բաժին են ընկել...

"Կենգուրու"-ն անցկացվեց նաև Սյունիքի մարզում 15.03.2012

"Այբ" կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված և ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո անցկացված "Կենգուրու" տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել են Սյունիքի մարզի 58 դպրոցների 3-12-րդ դասարանների 2088 աշակերտներ` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Տարեցտարի ընդլայնվում է մրցույթի մասնակցության աշխարհագրությունը: Նախորդ տարվա համեմատ մարզում 3-ով նվազել է մրցույթին մասնակցած...

Գորիսում կմեկնարկեն ֆրանկոֆոնիայի օրերը 13.03.2012

Գորիսի քաղաքապետարանը «Գորիսի ֆրանսախոսության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ մարտի 15-ից ապրիլի 15-ն կանցկացնի Ֆրանկոֆոնիայի օրեր, որի նպատակը ֆրանսախոսության զարգացման խթանումն է: Այդ օրերին Գորիս քաղաքում նախատեսվում է անցկացնել մշակութային, գեղարվեստական և կրթական բազամաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, քաղաքի բոլոր դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես օտար լեզու, հայտարարվել է «Հայ-ֆրանսիական բարեկամություն» թեմայով շարադրությունների և գեղանկարչական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01