Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մամուլի ասուլիս` ՀՀ Սյունիքի մարզում գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ 29.10.2012
Հոկտեմբերի 29-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանի աշխատակազմի գյուղտնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի մամուլի ասուլիսը` մարզում գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաև հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
Սյունիքում փոխվարչապետը ծանոթացավ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքներին 26.10.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սյունիքում ծանոթացավ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Ս. Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցն սկսեց Սիսիանի տարածաշրջանի Շամբ համայնքից, որտեղ դպրոցի շենքի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել է 47 մլն դրամ: Զեկուցվեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը կատարվել է, դպրոցի կառուցումն ավարտին հասցնելու համար աշխատանքները կշարունակվեն նաև...
Այն, որ առանձին լրագրողներ կամ առանձին լրատվամիջոցներ ինչ-ինչ պատճառով իրականությունը կամ ասված խոսքը կարող են խեղաթյուրել, կամ էլ չեղած տեղը իրադարձություններ մոգոնել, նորություն չէ: Գոնե ինձ համար: Եվ միշտ չէ, որ հարկ եմ համարել անդրադառնալ հանիրավի մեղադրանքներին կամ որպես ճշմարտություն ներկայացվող ասեկոսներին: Բայց ամեն ինչ սահման ունի: “Ժողովուրդ”-ի “Սյունիքի մարզպետը հայհոյե՞լ է Գագիկ Ծառուկյանին” հաղորդագրությունը, իմ համոզմամբ, դուրս է լրատվական էթիկայի,...
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը Սյունիքի մարզում 24.10.2012
Երկօրյա ճանաչողական այցով հոկտեմբերի 23-24-ը Սյունիքում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Այցի առաջին օրը դեսպանը Գորիսում հանդիպեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և քննարկեցին Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակները: Հանդիպման ժամանակ մարզպետը բարձր գնահատեց ԵԱՀԿ ծրագրերի իրականացման Սյունիքի մարզային գրասենյակի գործունեությունը, կարևորեց ԵԱՀԿ-ի դերը տարածաշարջանում: Դեսպանը մարզպետին հանձնեց Եվրոպայում...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պարգևատրվել է ոսկե մեդալով 23.10.2012
Մարզի գյուղատնտեսության ոլորտի առաջընթացի և զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության "Գյուղատնտեսական նվաճումների համար" ոսկե մեդալով : ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել մարզպետ Ս. Խաչատրյանին “Գյուղատնտեսության աշխատողի օրվա” առթիվ:
Միայնակ կինը տեղավորվել է տարեցների սպասարկման կենտրոնում 23.10.2012
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Սյունիքի մարզպետարանի միջնորդությամբ 76-ամյա Ռոզա Դավթյանը հոկտեմբերի 23-ի առավոտյան տեղափոխվել է Արծվանիկի տարեցների սպասարկման կենտրոն։ 18 օր մնալով Կապանի բժշկական կենտրոնում և ստանալով համապատասխան բուժօգնություն միայնակ ծեր կնոջը հրաժարվել են խնամքի տակ վերցնել որդիները, որոնցից մեկը բնակվում է ՌԴ-ում, մյուսը` Էջմիածնում։ Արմատներով կապանցի կնոջը Էջմիածնից, որտեղ վերջին տարիներին բնակվել է, որդին տաքսի մեքենայով ուղարկել էր Կապան։...