Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերքում մի շարք զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ 14.11.2011

Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց, ս/թ նոյեմբերի 14-ին Երևանում 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրև թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ: ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության...

Սյունիքի ականազերծված տարածքները հանձնեցին մարզային իշխանություններին 14.11.2011

Սյունիքի մարզում, նոյեմբերի 11-ին, Դավիթ-Բեկ բնակավայրի մոտ տեղի է ունեցել հայ սակրավորների կողմից ականազերծված տարածքների հանձնումը մարզային իշխանություններին, որն իրականացվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիթը, ԱՄՆ-ի ռազմական կցորդի տեղակալ Ջասթին Բադդը եւ այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով հյուրերին` ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն...

Պարգևներ ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ 11.11.2011

Նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման օրը, ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ոլորտի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման, 15-ամյա հոբելյանի կապակցությամբ, Ազգային ժողովի Պատվո մեդալի և Աժ պատվոգրի են արժանացել համակարգի մոտ 60 ներկայացուցիչներ, մասնավորապես Սյունիքի մարզից Ազգային...

Մրցանակաբաշխություն Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում

Մրցանակաբաշխություն Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում 10.11.2011

Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 10-ին` Մատենադարանում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, ՀՀ մարզպետներ, համայնքների ղեկավարներ, ՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ: Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակները...

Քաղաքացիների ընդունելություն` մարզպետարանում 08.11.2011

2011թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելության համար նախապես դիմել էր 38 քաղաքացի, ընդունելությանը մասնակցեց 32 քաղաքացի։ Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 25, աշխատանքի տեղավորման` 5, բնակարանով ապահովելու խնդրանքով՝ 1, որդու բուժման ժամկետը հիվանդանոցում երկարացնելու խնդրանքով՝1 քաղաքացի: Դրամական օգնության համար դիմած քաղաքացիներից 22-ին տրվել է դրական պատասխան, 4-ի դիմումը...

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են, որոշ հատվածներ` դժվարանցանելի

Սյունիքի ճանապարհները երթևեկելի են, որոշ հատվածներ` դժվարանցանելի 08.11.2011

Նոյեմբերի 7-ից սկսված ձյան առատ տեղումները Սյունիքի մարզում դադարել են նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան, սակայն ցածր ջերմաստիճանի պատճառով մարզի որոշ ճանապարհահատվածներ դարձել են դժվարանցանելի: Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան հատվածները, որոնք անցնում են բարձր լեռնային տարածքներով և անտառի միջով, երթևեկելի, բայց դժվարանցանելի են, չնայած ճանապարհը գիշերվա ընթացքում մաքրվել է ձնից, մշակվել աղով ու ավազով: Երթևեկելի են նաև Գորիս-Լաչին միջպետական և Գորիսից դեպի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15