Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաջարանում մեկնարկեց ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը 18.08.2011

Քաջարանում այսօր մեկնարկեց ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը, որը կտևի մինչև օգոստոսի 31-ը: Երեկ քաղաքի մշակույթի կենտրոնում, որտեղ պետք է անցկացվեն խաղերը, տեղի ունեցավ մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը:

720 մլն դրամ` Սյունիքում ծրագրերի իրականացման համար 17.08.2011

Պետբյուջեի պահուստային ֆոնդից Սյունիքին տրամադրված 720 մլն դրամով մարզում ծրագրված է իրականացնել 12 ծրագիր, որից 4-ական Կապանի և Գորիսի, 2-ական' Մեղրիի և Սիսիանի տարածաշրջաններում:

Կապանում նորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները 09.08.2011

Մեկ ամսից կավարտվեն Կապանի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են պետբյուջեի պահուստային ֆոնդից տրամադրված 50 մլն դրամով: Կապան քաղաքում նման խնդիր ունեն շատ շենքեր: Առաջնահերթությունը տրվել է դրանցից առավել անմխիթար վիճակում գտնվող շենքերին, որոնց ցանկը ներկայացրել է քաղաքապետարանը և ուսումնասիրվել է մարզպետարանի կողմից...

Գորիսում քննարկվել է մարդահամարի անցկացման աշխատանքների ընթացքը 04.08.2011

Գորիս քաղաքում կայացավ հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց նախապատրաստական և անցկացման աշխատանքերի ընթացքն ու համայնքների անելիքները:

Համահայկական խաղերի ջահն անցավ Սյունիքով 03.08.2011

Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երեկ մեծ հանդիսավորությամբ սյունեցի մարզիկներն արցախցի իրենց գործընկերներից ընդունեցին Համահայկական 5-րդ խաղերի ջահը

Վերականգնվում է Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու փլուզված ճանապարհահատվածը 28.07.2011

Ընթացիկ ամսվա սկզբից մեկնարկել են Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Այգեձորի խաչմերուկից դեպի Վարդանիձորի համայնք տանող 300 մ-ոց ճանապարհահատվածի նորոգումը, որտեղ հունիսի 6-ին հողային խոշոր զանգվածի փլուզում էր տեղի ունեցել եւ փակել մայրուղին: Երթեւեկությունն ապահովելու նպատակով' Մեղրի գետի երկայնքով բացվել է շրջանցիկ ճանապարհ, որը, սակայն, անցնում է գրունտային ջրերի միջով եւ դժվարանցանելի է մեքենաների համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:04:45