Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2011
Օգոստոսի 29-ին Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ Սյունիքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:
Վերջերս հանրապետական առանձին լրատվամիջոցներով վերստին սկսվեց չարչրկվել Կապանում "ռուսական դպրոց", "ռուսական գիմնազիա" բացելու մասին իրականության հետ աղերսներ չունեցող լուրերը: Իրականում Կապան քաղաքի թիվ 13 հիմնական դպրոցում առկա նյութատեխնիկական և կադրային բազայի հիման վրա նախատեսվում էր ռուսերեն լեզվով խորացված դասընթացների կազմակերպում, չնայած այն բանին, որ ՌԴ դեսպանի հետ քննարկումների ժամանակ խոսվել էր ռուսերեն լեզվով դասավանդմամբ գիմազիա հիմնելու հնարավորությունների և նկատառումների մասին:
Սյունիքում կաթի իրացման խնդիր չկա 26.08.2011
Սյունիքում պարբերաբար իրականցվող հաշվառումները ցույց են տալիս, որ այս տարի մարզում աճել է անասնագլխաքանակը, դրան զուգահեռ նաև' կաթի արտադրությունը: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսված է մարզում կաթի արտադրությունը հասցնել 57 հազ. տ-ի և կաթի մթերման խնդիր մարզում չկա:
Աշնանացանը կկատարվի ըստ մշակված պլանի 25.08.2011
Աշնանացանը ժամանակին ու որակով կատարելու համար գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին այս տարի ևս կտարամադրվի հացահատիկի սուպեր էլիտար սերմացու: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տեղեկատվության համաձայն` նախատեսված է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվելիք հացահատիկի սերմացուից 20-25 տոննան տրամադրել մարզում ցանքս կատարելու համար:
Սյունիքում ցորենի բերքը գոհացուցիչ է 24.08.2011
Սյունիքում իրականացված 10 հազ. 127 հա ցորենի ցանքսից արդեն հնձվել է 7 հազ. հա-ը: Գորիսի ու Կապանի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտվել է, իսկ Սիսիանի բարձրադիր գոտիներում այն դեռևս շարունակվում է:
ՏԻՄ ընտրություններ Արևիս համայնքում 21.08.2011
Օգոստոսի 21-ին Սիսիանի տարածաշրջանի Արևիս համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Նախնական տվյալներով' Արևիսում վերընտրվել է գործող գյուղապետը: