Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 27.12.2012
Սիրելի սյունեցիներ, Պատմության գիրկը կանցնի ևս մեկ տարի, և մենք հրաժեշտ կտանք 2012 թվականին ու կդիմավորենք Նոր տարին` նոր հույսերով ու ակնկալիքներով: Անցնող տարին մարզի կյանքում ամենադյուրինը չէր, բայց մենք ձգտել ենք անել առավելագույնը` դժվարությունները հաղթահարելու համար: Արվածն առավելապես տեսանելի է քաղաքաշինության ու հանքարդյունաբերության, կրթության ու դպրոցաշինության, համայնքային ենթակառուցվածքների ու զբոսաշրջության զարգացման ոլորտներում: Անշուշտ, կան բազում չլուծված խնդիրներ, բայց...
Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին 25.12.2012
2012թ. դեկտեմբերի 29-ից Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թթ. ուստարվա պլանի` 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: 1-ին և 2-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2013թ. հունվարի 27-ը ներառյալ:
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 24.12.2012
Դեկտեմբերի 24- ին Կապանի տարածաշրջանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Հերթագրված 73 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեց 61- ը: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմած 61 քաղաքացիների դիմումներին տրվել է դրական լուծում:
Ճանաչողական այցով Սյունիքում էին մի խումբ լրագրողներ 23.12.2012
Դեկտեմբերի 21-23-ը Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և հրավերով մարզ էին այցելել Peoplemeter PR ընկերության և հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ` "Անկախ", "Նորաթերթ", "Ժողովուրդ", "Իմեդիա", "Հրապարակ", "Չորրորդ իշխանություն", "Սլաք", ներկայացուցիչները: Այցի նպատակը Սյունիքի մարզի խնդիրներին, ինչպես նաև ձեռքբերումներին ու բնակչության կենցաղին ծանոթանալն էր: Լրագրողները եղան Կապան, Գորիս, Սիսիան, Տաթև,...
Գորիսում շահագործման հանձնվեց սոցիալական տունը 18.12.2012
Դեկտեմբերի 18-ին հանդիսավորությամբ Գորիս քաղաքում շահագործման հանձնվեց Հայաստանի և Շվեցարիայի կառավարությունների համաֆինանսավորումով իրականացվող «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքը: Բնակարանամուտի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա.Գևորգյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Շվեյցարիայի...
Կապանում հարգեցին 20 տարի առաջ զոհված խաղաղ կապանցիների հիշատակը 12.12.2012
Արցախյան գոյամարտի տարիներին հրետակոծությունների հետեւանքով զոհված կապանցի խաղաղ բնակիչների հիշատակը դեկտեմբերի 12-ին հարգեցին հարյուրավոր կապանցիներ: Առավոտյան Բաղաբուրջի հուշահամալիրում զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցները, կապանցիներ: Անմեղ զոհերի հիշատակը ներկաները հարգեցին մեկ րոպե լռությամբ: Ուղիղ 20 տարի առաջ` 1992թ. դեկտեմբերի...