Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 21.06.2016

Սիրելի՛ բուժաշխատողներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և ցանկանում գնահատանքի ու երախտիքի խոսքեր ուղղել ձեզ: Դուք անձնվիրաբար ու պատվով եք կատարել ձեր առաքելությունը, յուրօրինակ ակնածանք առաջացնելով ձեր մասնագիտության նկատմամբ, քանի որ ձեզ է վստահված մարդու համար ամենաթանկը՝ առողջությունը: Վերջին տարիներին մարզի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը հնարավոր չէր լինի կյանքի կոչել առանց ձեր գործուն աջակցության ու անմիջական մասնակցության: Այսօր մարզի...

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 2 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՐԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ>>  ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 2 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՐԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ>> ՄՐՑՈՒՅԹՈՒՄ 20.06.2016

 Հունիսի 20-ին մայրաքաղաքում անցկացվեցին ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ մրցույթի 2-րդ փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ: Մրցույթում Սյունիքի մարզը ներկայացնող Գորիսի թիվ 2 նախադպրոցական հիմնարկն արժանացավ 3-րդ մրցանակային տեղի գավաթին և 350000 դրամ դրամական...

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԷԻՆ ԱԳԱՐԱԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԷԻՆ ԱԳԱՐԱԿԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ 20.06.2016

 Կապանի արվեստի պետական քոլեջի Վ.Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հունիսի 20-ին համերգային ծրագրով հանդես եկան Ագարակի արվեստի դպրոցի սաները: Կապանցի հանդիսատեսին ներկայացվեց Սուրեն Մուրադյանի և Ռոբերտ Պետրոսյանի <<Մկնիկ հարսնացուն>> երաժշտական թատերախաղը, ելույթ ունեցան անհատ կատարողներ, հնչեցին հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգը եզրափակեց <<Արփի>> պարային համույթը` ներկայացնելով ազգագրական պարեր:...

ՎԱՐԴԱՆ  ԴԱՎԹՅԱՆՆ  ԱՅՑԵԼԵՑ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ 17.06.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաքո Դավթյանի հետ հունիսի 16-ին այցելել է Կապանի երկրագիտական թանգարան, ուր ծանոթացել է բռնադատվածների հիշատակի օրվան նվիրված <<Բախվում են դռները… Հավաքել իրերը… Դուք աքսորվում եք>> խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Ներկայացվել էին 1949 թվականի հունիսի 14-ին Ալթայ արտաքսված սյունեցիների...

Վ.ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ

Վ.ԴԱՎԹՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՂԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ 16.06.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանի, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանի հետ այցելել է Կապանի Շինարարներ թաղամասի սողանքային գոտի: Վ. Դավթյանը տեղում ծանոթացել է նախօրերին հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքներին: Տեղում քննարկվել են սողանքի վերացման հետ կապված հարցերն ու...

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 16.06.2016

  Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Կապանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ և ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36