Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Կապանում 01.04.2014
Մարտի 31-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 18 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասհինգ, աշխատանքի տեղավորման՝ երկու, պետպատվերի շրջանակներում բուժվելու՝ մեկ քաղաքացի: Դրամական օգնության տասնհինգ դիմումներից տասներկուսին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է երկուսը, մեկը՝ մերժվել է: Աշխատանքի տեղավորման խնդրանքով երկու դիմումները վերցվել են հաշվառման: Ընթացք է տրվել...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովին 31.03.2014
Մարտի 29-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը՝ «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով: Համաժողովի մեկնարկից առաջ հնչեցվեցին ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ, ԵՌ կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձները: Համաժողովում ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական...
Ի գիտություն 30.03.2014
ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված, վաղը` մարտի 31-ին` երկուշաբթի օրը, մարզի դպրոցներում դասերը չեն կայանա: Դպրոցների մարտի 31-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ օրը` ապրիլի 5-ին:

Մարզպետն ընդունեց Նիդերլանդների ավագ խորհրդատուների կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավարին 28.03.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարտի 27-ին ընդունեց Նիդերլանդների ավագ խորհրդատուների կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավար Լուիդ Կալֆիկենսին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում նիդերլանդական կազմակերպության՝ գործունեության նպատակների, խնդիրների և հիմնական ուղղությունների հետ կապված հարցեր: Լուիդ Կալֆիկենսը ներկայացրեց իրականացվող ծրագրերի մանրամասները: Նշվեց, որ կազմակերպությունը գործունեություն է ծավալում աշխարհի 70 երկրներում, իսկ Հայաստանում իրականացնում է 60 ծրագիր՝...

Շինուհայրում կհիմնվի բրդի լվացման արտադրամաս 27.03.2014
Շինուհայրում բրդի լվացման արատադրամաս կհիմնվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այցելել է Գորիսի <<Կանանց ռեսուրս>> կենտրոն: Կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Տոռոզյանը մարզպետին ներկայացրեց կազմակերպության ծրագերը և կատարված աշխատանքները: Կենտրոնը ներկայումս փորձում է աջակիցներ գտնել՝ մարզի ամենամեծ գյուղերից մեկում՝ Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղում, բրդի լվացման արտադրամաս հիմնելու համար, որտեղ, մասնավորապես, կարող են աշխատել տարածաշրջանի կանայք: Ակնկալվում է, որ այս...

Աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը 26.03.2014
Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով մարտի 25-ին աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի նոր կաթի վերամշակման արտադրամասում:Այն շահագործվեց Բռնակոթ համայնքի ֆերմեր Ս. Առաքելյանի նախաձեռնությամբ և մասնավոր ներդրումների միջոցով:Ունեն 150 գլուխ...