Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում 05.03.2014

Մարտի 4-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է  քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է  22 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասը, աշխատանքի տեղավորման՝ յոթ, պետպատվերի շրջանակներում բուժման, բնակարանի վթարայնության, շենքի տանիքի վերանորոգման, շենքի սեփականաշնորհման, գյուղի խմելու ջրի կարգավորման խնդրանքով՝ հինգ քաղաքացի: Դրամական օգնության տասը դիմումներից ութին տրվել է դրական...

Աուդիտորական ուսումնասիրություններ սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում 04.03.2014

Սյունիքի մարզպետի որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում կատարվել են աուդիտորական ուսումնասիրություններ,որի շրջանակներում ուսումնասիրվել է ներքին աուդիտի միջավայրը՝ գործակալության կառուցվածքը և կառուցվածքային տարրերի գործառույթները և գործակալության իրականացրած գործառույթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Աուդիտի ենթարկվող միավորի հետ քննարկվել և համաձայնացվել է աշխատանքային ժամկետները , որոշվել է այն անձանց...

Սյունիքի մշակութային և սպորտային կառույցներում կատարվել է 122 մլն դրամի հիմնանորոգման աշխատանք 03.03.2014

Գյուղական համայնքների մշակութային և սպորտային կառույցների, եկեղեցիների նորոգումն ու դրանք համապատասխան գույքով ապահովումը Սյունիքի մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրներից են: Ընդանուր առմամբ, 2013 թվականին ոլորտում իրականացվել են շուրջ 122 մլն դրամի շիննորոգման աշխատանքներ: Ֆինանսավորման տարբեր աղբյուրներով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Քարահունջի, Նոր Աստղաբերդի, Գեղանուշի, Կապանի Վաչագան թաղամասի ակումբ-գրադարաններում, Սևաքարի Սբ. Հռիփսիմե, Կապանի Սբ. Մ.Մաշտոց, Արծվանիկի...

Մարզպետ Վ. Հակոբյանն աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր 03.03.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փետրվարի 27-ին աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր: Մարզպետին ուղեկցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Ա.Մարդյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Սյունիքի մարզի Տոլորս, Բնունիս, Ախլաթյան, Տորունիք, Նժդեհ գյուղական և Դաստակերտ քաղաքային համայնքների ղեկավարները, ավագանիների անդամներ: Մարզպետն այցն սկսեց Տոլորս համայնքից: Տոլորսի բնակիչների հետ մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց դպրոցի...

Դասընթաց` գանձապետական համակարգի բարեփոխումների վերաբերյալ 28.02.2014

Փետրվարի 27-28-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում համայնքապետարանների և պետական կառույցների աշխատակիցների համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվել էր սեմինար-դասընթաց, որի նպատակն էր` մասնակիցներին ծանոթացնել գանձապետական համակարգի բարեփոխումներին: Մարտի 10-ից Սյունիքում առաջինը Կապան և Սիսիան քաղաքներում կլուծարվեն տեղական գանձապետարանները, և տարածաշրջանների համայնքների գանձապետական հաշիվները այլևս չեն սպասարկվի տեղական գանձապետական հաշվի կողմից: Կփոխվի փաստաթղթերի...

Գորիսի քաղաքապետարանում Վահե Հակոբյանը մասնակցեց համայնքների խոշորացման հետ կապված քննարկմանը 28.02.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է Գորիսի քաղաքապետարանում կայացած համայնքների խոշորացման հետ կապված քննարկմանը, որն անցկացնում էր տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տաթևի և Սառնակունքի խոշորացման փնջերում ներառված համայնքների ղեկավարները, ՏԿՆ և Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցչներ,"Համայնքների ֆինանսիստների միավորում" հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Վահան Մովսիսյանը: Տարածքային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-11 17:00:55