Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ 05.06.2014
Հունիսի 3- ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 22 քաղաքացի : Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասնվեց , աշխատանքի տեղավորման՝ վեց քաղաքացի : Դրամական օգնության տասնվեց դիմումներին տրվել է դրական լուծում : Աշխատանքի...

Վահե Հակոբյանի այցը Քաջարանի բժշկական կենտրոն 02.06.2014
Մայիսի 30-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելեց Քաջարանի նորակառույց բժշկական կենտրոն: Մարզպետը այցելեց հիվանդներին , զրուցեց բժիշկների հետ, ինչպես նաև հետաքրքրվեց հիվանդանոցին տրամադրված բուժսարքավորումների կիրառմամբ; Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը շնորհակալություն հայտնեց ինչպես Սյունիքի մարզպետին, այնպես էլ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին ` բուժկենտրոնը կառուցելու և նորագույն սարքավորումներով համալրելու համար: բժշկական կենտրոնի...

Մայիսի 31-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Տաթևի վանական համալիրում հյուրընկալեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի և հայտնի ձեռներեց և բարերար, IDeA հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի գլխավորած պատվիրակություններին: Հյուրերը շրջեցին ճոպանուղու Հալիձորի և Տաթևի կայանների հարակից տարածքներում, այնուհետև այցելեցին վանական համալիր, Ձիթհան, Ս. Պողոս Պետրոս եկեղեցի, ունկնդրեցին վանական երգչախմբի ելույթը: Հանդիպման նպատակն էր Սյունիքի մարզպետի հետ քննարկել <<Տաթևի...

Մայիսի 30-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի համակարգող Արտակ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ծրագիրը նախապատրաստող թիմի շինարարության և ՏՀՏ գծով փորձագետներ: Հանդիպման նպատակն էր Կապանի, Մեղրու, Գորիսի և Սիսիանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ ստեղծելու համար անհրաժեշտ շենքերի հատկացման շուրջ մարզպետի հետ քննարկումներ ծավալելն ու...

Սիրելիՙ երեխաներ, Շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Արդեն վեց տասնամյակից ավելի է միջազգային հանրությունը ավանդաբար նշում է այս պայծառ ու հրաշալի տոնը: Սա ոչ միայն ձեր, այլև բոլոր նրանց տոնն է, ում համար դուք երջանկության և բերկրանքի աղբյուր եք: Երեխաների շահերի և իրավունքների պաշտպանության խնդիրը համախմբել է մոլորակի ողջ մարդկությանը, և միգուցե հենց դրանով է պայմանավորված, որ այս օրը մեծերիս համար լի է հոգատարությամբ, ջերմության ու պատասխանատվության զգացումով: Մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եղել և մնում է երեխաների համար բարեկեցիկ ու լավագույն պայմանների ստեղծումը, նրանց ուրախ և անհոգ մանկություն պարգևելը: Անշուշտ, մեր պարտքն է անել հնարավորը մեր մանուկների հուսալի ապագայի համար, քանի որ նրանցով է առավելապես պայմանավորված ոչ միայն մեր կյանքի իմաստը, այլև...

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց մայիսի 20-ից-26-ը Դիլիջանում անցկացված > խորագրով համահայկական երիտասարդական ճամբարի սյունեցի մասնակիցներին: Ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով և իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին գործուն աջակցության համար: Մարզպետ Վ. Հակոբյանը կարևորեց երիտասարդների նման ձևաչափով հանդիպումները, և վստահություն հայտնեց, որ դրանք մեծապես նպաստելու են երիտասարդների միջև ճանաչողության բարձրացման խթանմանը, ինչպես նաև ապագայի կերտման գործընթացին նրանց ներգրավմանը: Մարզպետը նաև ընդգծեց, որ նման միջոցառումները խրախուսվում են , քանի որ դրանք մեծ դեր ունեն ինքնավստահության զարգացման և երիտասարդներին ,ինչպես հասարակության, այնպեսև սեփական կյանքի ձևավորման մեջ ակտիվ դեր ստանձնելու առումով: