Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Սյունիքի մարզպետարանում 21.11.2011

Նոյեմբերի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզային ենթակայության քաղաքային բժշկական կազմակերպությունների տնօրենների և զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր ԶԼՄ-ների միջոցով հանրությանը իրազեկել մարզում գործող բժշկական հաստատությունների կողմից իրականացվող ծառայություններին, ներկայացնել այն հնարավորություններն ու կարողությունները, որոնք ունեն առանձին բժշկական կենտրոններ, ինչպես նաև` ներկայացնել իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:...

Ի գիտություն 21.11.2011

2011թ. նոյեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգի հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի` “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:

Մարզպետը ծանոթացել է ագարակցիներին հուզող խնդիրներին 18.11.2011

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին այցելել է Մեղրիի տարածաշրջանի Ագարակ քաղաք, որտեղ ծանոթացել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այս տարի տրամադրված 40 մլն դրամով իրականացված քաղաքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է քաղաքի թաղամասերով, ծանոթացել ընթացիկ խնդիրներին, քննարկել դրանց լուծմանն ուղղված հարցեր: Ագարակում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է նաև բնակիչների հետ, ովքեր...

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը` Ուսանողների միջազգային օրվա առթիվ 17.11.2011

Սիրելի ուսանողներ, Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում ձեզ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Ցանկացած պետության զարգացման ու հասարակական առաջընթացին, գրեթե բոլոր բնագավառներում, իր ակտիվ մասնակցությունն ու արժանի ներդրումն ունի ուսանողությունը. վստահաբար կարող ենք ասել` այդպես է նաև մեզ մոտ: Այսօր, մեր հանրային կյանքում չկա որևէ ոլորտ` մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն...

Հանդիսություն՝ նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյա հոբելյանին 16.11.2011

Նոյեմբերի 16-ին Կապանի մշակույթի կենտրոնում հանդիսությամբ նշվեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը: Այն մաս է կազմում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ընթացիկ տարում իրականացված և դեռ իրականացվելիք տարաբնույթ միջոցառումների: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու...

Հերքում մի շարք զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ 14.11.2011

Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց, ս/թ նոյեմբերի 14-ին Երևանում 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրև թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ: ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51