Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպումներ Գորիսի տարածաշրջանի համայնքներում 18.06.2012
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հերթական այցելություններ կատարեց Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներ: Միայն հունիսի 14-ին և 15-ին նրանք եղան տարածաշրջանի քսան համայնքներում: Մարզպետը հանդիպումներ ունեցավ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, որոնք բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները` համայնքային նշանակության տարաբնույթ հարցեր` ճանապարհների, գազաֆիկացման, ոռոգման ջրի, գյուղատնտեսական, մշակութային...
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Ա. Դոլունցը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռ. Շոխը ստորագրեցին համաձայնագիր` Սիսիանի և Գորիսի շրջանների գյուղական համայնքների աջակցության ծրագրի երրորդ փուլի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է 40 գյուղական համայնքներում և ուղղված է անասնապահության ոլորտի զարգացմանը,...
Ճշտվել են կարկուտի հասցրած վնասի չափերը 11.06.2012
Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը հաշվարկել է գարնանն ուժեղ կարկուտից տուժած մարզի համայնքների կրած վնասի չափը, որը հասնում է մի քանի հարյուր միլիոն դրամի: Հիմնականում տուժել են Կապանի ու Գորիսի տարածաշրջանի ցանքատարածություններն ու բանջարանաբոստանային կուլտուրաները, Մեղրիի պտղատու այգիները: Ըստ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տեղեկատվաության` հանձնաժողովը եղել է բոլոր տուժած համայնքներում, կատարել ուսումնասիրություն և հաշվարկված վնասի...
Հին Խնձորեսկում շահագործման հանձնվեց ճոպանե յուրօրինակ նորակառույց կամուրջը 09.06.2012
Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքում հունիսի 9-ին մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց ճոպանե կամուրջը: Այն իրար է կապում Հին Խնձորեսկի Ներքին թաղը և նրա դիմացի ձորալանջը, որտեղով անցնում է Մխիթար Սպարապետի գերեզմանը տանող կածանը: Յուրօրինակ կամրջի շինարարությունը, որն իրականացվել է տեղացի մասնագետների կողմից, տևել է մեկ տարի: Կամուրջի կառուցման մտահղացումն ու նախաձեռնությունը ծնունդով խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանինն է, ով նաև ֆինանսավորել է շինարարությունը` ավելի քան 13 մլն...
Մեղրիում տուժել են պտղատու այգիները 08.06.2012
Մեղրիի տարածաշրջանի Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր համայնքների պտղատու այգիներում մոտ մեկ ամիս է` մորեխներ են տարածվել, որոնք մեծ վնաս են հասցնում արդեն հասուն պտուղներին` փչացնելով դրանց ապրանքային տեսքը: Նռնաձորի գյուղապետ Մկրտիչ Մկրտչյանը հավաստիացնում է,որ նման մորեխներ իրենք առաջին անգամ են տեսնում: Դրանք սև են, փորը դեղին, սովորական մորեխներից ավելի լայն չափի: Այնպես են փչացնում պտուղների արտաքին տեսքը, որ շուկայում վաճառել հնարավոր չէ: Մոտավոր հաշվարկներով Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր...
ՏԻՄ հերթական ընտրություններ Սյունիքի մարզում 01.06.2012
Ղեկավարվելով "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքով և ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթներով, համաձայն ՀՀ ԿԸՀ-ի համապատասխան որոշման ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 31-ին կայացրել է որոշում , ըստ որի մարզի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները նշանակվել են ս/թ սեպտեմբերի 9-ին: Այդ օրը մարզի 109-ը համայնքից 94-ում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրություններ, որոնցից 54-ը` Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ...