Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերքում` “Ժողովուրդ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ 02.05.2012
“Ժողովուրդ” օրաթերթում ս/թ մայիսի 2-ի հրապարակված “Սուրեն Խաչատրյանը պատգամավորի թեկնածու Թաթուլ Հակոբյանին հանցագործ է անվանել” վերնագրով նյութը, որն արտատպվել է նաև այլ զանգվածային լրատվամիջոցներում, զրպարտություն է, հորինված, և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Նման միջադեպ չի եղել, այն զուրկ է որևէ հիմքից: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Քննարկվեցին հինգ գյուղական համայնքների զարգացման ծրագրերը 20.04.2012
Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (ԱՄՔ) և Գերմանիայի Դաշնության անունից հանդես եկող KFW Զարգացման բանկը Սյունիքի մարզում իրականացնում են ՞՞Շիկահող՞ կենսոլորտային արգելոցի և շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման՞ ծրագիրը, որի արժեքը շուրջ 8250.0 հազ եվրո է: Այս տարի մեկնարկել է ծրագրի պիլոտային փուլը: Այն իրականացվում է մոտ 60-80 հազ. հա տարածքի վրա, որն ընդգրկում է Շիկահողի պետարգելոցն ու հարակից 5 գյուղերը: Ձեռք բերելով փորձ` ծրագիրը հնարավոր կլինի տարածել նաև մարզի ողջ...
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ 17.04.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է ընկերության զարգացման ծրագրերին և մասնակցել ընդլայնված ու արդիականացված կոմբինատի ֆլոտացիոն մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանին կոմբինատում շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտից հետո մասնաշենքը վերազինվել է...
Երեխաների պաշտպանությունը` ուշադրության կենտրոնում 17.04.2012
«Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը ՀՀ մարզերում իրականացնում է «Միանանք հանուն երեխաների` փրկենք ապագան» ծրագիրը, որի նպատակը երեխաների նկատմամբ իրականացվող բռնությունների նվազեցումն է: Ծրագիրը Սյունիքի մարզում մեկնարկել է նախորդ տարվանից և թևակոխել է հիմնական փուլ: Կազմակերպված 5-օրյա դասընթացների արդյունքում արդեն վերապատրաստվել են տարբեր ոլորտների ավելի քան 100 մասնագետներ: Վերապատրաստում անցած մասնագետների կողմից տեղերում ևս...
Հերքում` “Առավոտ” օրաթերթի հրապարակման վերաբերյալ 11.04.2012
“Առավոտ” օրաթերթի ս/թ ապրիլի 11-ի հրապարակած “«Սան Փալաս»-ը գործել է ապօրինի” վերնագրով hրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ առնչություն չունի հրապարակման մեջ նշված Կապանի քաղաքի մատույցներում գործող խաղատան հետ և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվութjունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի...
Կապանում կայացավ ՀՀ ԱԺ գավաթի խաղարկությունը 10.04.2012
Կապանում մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը: Երկօրյա մրցումներին այս տարի մասնակցում էին Կապանի տարածաշրաջանի քսան դպրոցների առաջինից վեցերորդ դասարանի աշակերտները: Երեխաները մրցում էին տեղից թռիչք երկարություն, հեռացատկ, փոխանցումավազք, 30 մ և 60մ վազք, թենիսի գնդակի նետում և ձգում մարզաձևերում: Մրցումներն անցկավեցին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզահրապարակում: Ընդհանուր թիմային հաշվարկով 1 տեղ գրավեց Կապանի 5 հիմնական դպրոցը, 2 տեղում Կապանի 3 միջնակարգ դպրոցն...